Թրամփը մեկնաբանել է Խամենեիի որդու՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելը

Մեկնաբանելով այաթոլլահ Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի՝ Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «դժգոհ է» և կհետևի իրադարձությունների զարգացմանը։

«Ես գոհ չեմ (Մոջթաբա Խամենեիի ՝ որպես Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելուց – խմբ.)», – ասել է Թրամփը Fox News Channel-ի լրագրող Բրայան Քիլմիդին։

Ավելի վաղ Իրանի փորձագիտական ​​խորհուրդը հաստատել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։

Leave a Comment