
Չինաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել բոլոր կողմերի հետ և ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չժայ Ցզյունը կիրակի օրն այցելել է Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանում լարված իրավիճակի թուլացմանը նպաստելու նպատակով Չինաստանի նախաձեռնությունների շրջանակում։
«Չինաստանը, լինելով արդարությունը պաշտպանող մեծ երկիր և Սաուդյան Արաբիայի լավ բարեկամն ու գործընկերը, կշարունակի կառուցողական դեր խաղալ և պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ, ակտիվորեն փոխգործակցել բոլոր կողմերի հետ և անխոնջ ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», – հայտարարել է Չժայ Ցզյունը Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպման ընթացքում: