
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդի նշանակման կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։
Հեռուստաալիքի հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտնել է, որ նոր առաջնորդի` Մոջթաբա Խամենեիի, ընտրության մասին հայտարարությունից հետո հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Ես գոհ չեմ»։
Քիլմիդը հավելյալ մանրամասներ չի ներկայացրել։
Ավելի վաղ, երբ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին համարվում է Իրանի գերագույն առաջնորդի ամենահավանական թեկնածուն, Թրամփը ևս հայտարարել էր, որ գոհ չէ այդ առաջադրումից։ Նա ընդգծել էր, որ Իրանի առաջնորդի ընտրության գործընթացում պետք է հաշվի առնվի նաև ԱՄՆ դիրքորոշումը, որը պատերազմում է Թեհրանի հետ։
Իսրայելը զգուշացրել է, որ նոր առաջնորդը կդառնա թիրախ։
Իրանի նոր գերագույն առաջնորդի նշանակման մասին հայտարարությունից հետո Times of Israel-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է մանրամասն մեկնաբանություններից՝ նշելով միայն․ «Կտեսնենք, թե ինչ կլինի»։