Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը

Չինաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել բոլոր կողմերի հետ և ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Չժայ Ջունը։

Չժայ Ջունը կիրակի օրը այցելել է Սաուդյան Արաբիա՝ տարածաշրջանում լարվածության թուլացմանը նպաստելու Չինաստանի ջանքերի շրջանակներում։

«Չինաստանը, որպես արդարադատությունը պաշտպանող խոշոր երկիր և Սաուդյան Արաբիայի լավ բարեկամն ու գործընկերը, կշարունակի կառուցողական դեր խաղալ և պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ, ակտիվորեն շփվել բոլոր կողմերի հետ և անդադար ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», – ասել է Չժայ Ջունը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ։

Leave a Comment