Ադրբեջանը վերսկսել է բեռնափոխադրումները Իրանի հետ

Ադրբեջանն ու Իրանը վերսկսել են բեռնափոխադրումներն իրենց սահմանով, հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 10:00-ից վերականգնվել է պետական ​​սահմանով բեռնափոխադրումների համար նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը», – ասվում է հայտարարության մեջ։

Մարտի 5-ին Ադրբեջանի նախարարների կաբինետը ժամանակավորապես դադարեցրեց բեռնատար մեքենաների տեղաշարժը Իրանի հետ պետական ​​սահմանով։ Որոշումը կայացվեց Նախիջևանում իրանական անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո ստեղծված իրավիճակին ի պատասխան։

Leave a Comment