Թրամփը կոչով դիմել է Իսրայելի նախագահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պետք է անհապաղ ներում ստանա։ Այդ մասին նա ասել է The Times of Israel-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ Նեթանյահուին ներում չտրամադրելը սխալ քայլ է։ Նա նաև քննադատել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ նշելով, որ վերջինս սխալ է վարվում՝ չկիրառելով այդ քայլը։

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իսրայելի վարչապետը պետք է կենտրոնացած լինի ռազմական գործողությունների և անվտանգության հարցերի վրա, այլ ոչ թե դատական գործընթացների շուրջ ստեղծված իրավիճակի։

Իսրայելում Բինյամին Նեթանյահուն անցնում է մի շարք քրեական գործերով որպես մեղադրյալ։ Դատախազությունը նրան մեղադրում է կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեջ։

Leave a Comment