Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild

Հազարավոր ամերիկացիներ պահանջել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին՝ Բարոնը, զորակոչվի բանակ՝ Իրանում տեղակայվելու համար, հաղորդում է գերմանական Bild թերթը՝ հղում անելով համանուն կայքին։

«Սոցիալական ցանցերում, աջակցության հետ մեկտեղ, զայրույթ է բռնկվում ԱՄՆ նախագահի գործողությունների և նույնիսկ Իրան ցամաքային զորքեր ուղարկելու նրա ծրագրերի նկատմամբ։

«#SendBarron» հեշթեգով հազարավոր մարդիկ պահանջում են, որ Թրամփի կրտսեր որդին՝ Բարոնը, զորակոչվի բանակ», – նշվում է հոդվածում։

Կայքը հեգնանքով նշում է, որ Միացյալ Նահանգները ուժեղ է այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփի նման առաջնորդները պատրաստ են պաշտպանել այն, ուստի, նրա որդին պետք է հետևի հոր օրինակին և անձամբ գնա Իրան։

Leave a Comment