Լուրերը մեկ տողով. Ճանապարհների վիճակ, Իրանի նոր առաջնորդ և աճող լարվածություն Մերձավոր Արևելքում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

•  ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն մի շարք ճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են, սահմանափակումներ կան նաև կցորդով բեռնատարների համար։ Վարորդներին կոչ է արվում երթևեկել ձմեռային անվադողերով։

•  Իրանում ընտրվել է նոր գերագույն առաջնորդը՝ նախկին առաջնորդի մահից հետո։ Որոշումը հաստատվել է Իրանի Փորձագետների խորհրդի կողմից։

•  ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հաջորդ առաջնորդը չի կարող երկար պահպանել իշխանությունը առանց ԱՄՆ-ի համաձայնության։ Նա նաև նշել է, որ ցանկանում է մասնակցել առաջնորդի ընտրության գործընթացին։

•  Թեհրանը հայտարարել է, որ կարող է հարվածել Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտներին, եթե շարունակվեն հարվածները Իրանի նավթային ենթակառուցվածքների վրա։ Իրանը պնդում է, որ վերջին հարձակումները վտանգավոր արտանետումներ են առաջացրել։

• ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցներին հրահանգվել է լքել Սաուդյան Արաբիան Իրանի շուրջ աճող լարվածության պայմաններում։ Որոշ դեսպանատներում աշխատակիցներին և նրանց ընտանիքներին թույլատրվել է ցանկության դեպքում հեռանալ երկրից։

• Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ և շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Նա նաև հայտարարել է, որ Նախիջևանի ուղղությամբ օդային հարվածը կապ չունի Իրանի հետ և կքննարկվի հետաքննությամբ։

Leave a Comment