ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին նավթի գների կտրուկ աճը ժամանակավոր է և ի վերջո կնվազի։ Նրա խոսքով՝ դա «շատ փոքր գին» է համաշխարհային անվտանգության համար, գրում է BBC-ին։
«Նավթի գների կարճաժամկետ աճը, որը արագորեն կմարի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի անվտանգության ու խաղաղության համար», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նա հավելել է․ «Միայն հիմարներն են այլ կերպ մտածում»։
Շաբաթավերջից հետո առևտրի բացման ժամանակ նավթի գինը գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքի խոշոր էներգետիկ արտադրողները կրճատել են նավթի արդյունահանումը։
Brent տեսակի նավթի գինն աճել է շուրջ 18%-ով՝ հասնելով 108.68 դոլարի մեկ բարելի համար, իսկ ամերիկյան WTI նավթի գինը բարձրացել է գրեթե 20%-ով՝ հասնելով մոտ 108 դոլարի։
Գների աճը տեղի է ունենում այն պայմաններում, քանի որ աշխարհի ամենակարևոր նավթի և գազի մատակարարման ուղիներից մեկը` Հորմուզի նեղուցը, փաստացի փակ է մնում ԱՄՆ-Իսրայել և Իրանի միջև պատերազմի պատճառով։
Սա նավթի գների ամենակտրուկ աճերից մեկն է 2022 թվականի փետրվարից ի վեր, երբ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո նույնպես նավթի գինը բարձրացել էր՝ անցնելով 100 դոլարի սահմանը մեկ բարելի համար։