Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ․ Փեզեշքիանը՝ Ալիևին

Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ․ Փեզեշքիանը՝ Ալիևին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու և իր ցավակցությունը հայտնելու համար՝ կապված Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի և բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան հետ, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության հետ։

Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։

Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքի կորստի կապակցությամբ։

Ալիևն ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները նաև մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment