ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Իրանի հաջորդ առաջնորդը չի կարողանա երկար ժամանակ պահպանել իշխանությունն առանց Միացյալ Նահանգների հավանության։ «Եթե նա (ցանկացած հնարավոր առաջնորդ) չստանա մեր հավանությունը, երկար չի դիմանա»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նաև ասել էր, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացին։