Ինչու են զրկվել վարորդական իրավունքից

Ինչու են զրկվել վարորդական իրավունքից

2022-2025թթ. Հայաստանում վարորդական իրավունքից զրկվելը մեծամասամբ կապված է եղել անսթափ վարելու հետ. Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ներքին գործերի նախարարությունից։ Նշենք, որ վարորդական իրավունքից զրկելու ժամկետը 1 տարի է, իսկ ընդհանուր իրավախախտումները կազմել են․ 2022-ին՝ 2606 դեպք, 2023-ին՝ 4648, 2024-ին՝ 5496, և 2025-ին՝ 5299 դեպք:

Երկրորդ տեղում վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում վարորդի կողմից կրկին անսթափ վարելն է, որի դեպքում որպես պատիժ նախատեսված է 1 տարով վարորդական իրավունքի զրկում։

Հաջորդը, երբ անձը խուսափում է սթափության վիճակի զննություն անցնելուց, պատիժը՝ 2 տարի։

4-րդ տեղում է առանց հաշվառման համարանիշի մեքենա վարելը, պատիժը՝ 1 տարի:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment