Հին նմուշի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հին նմուշի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարվա ապրիլի 15-ից շրջանառությունից դուրս կգան երկրորդ սերնդի թղթադրամները։ ԿԲ-ն դեռ 2025թ. էր նման որոշում կայացրել՝ պատճառաբանելով թղթադրամների բնականոն մաշվածությունը։ 

Մինչև ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, որցի հետո քաղաքացիներն կարող են «հին» փողը փոխանակել բանկում։

Կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի ղեկավար Գևորգ Թումանյանը պարզաբանեց՝ զուգահեռ շրջանառության ժամանակ երկու թղթադրամներն էլ համարվում են օրինական վճարամիջոց։ Ըստ նրա, կան երկրներ, որ սահմանափակում չեն դնում, այսինքն, երբևէ թողարկված թղթադրամները շրջանառությունից ետ չեն կանչում։ Կան երկրներ էլ, որ այդ զուգահեռ շրջանառության ժամկետը սահմանափակում են.

«Հայաստանը նույնպես ԵՄ ուղղությամբ է շարժվում, այսինքն, զուգահեռ շրջանառության ժամկետը պետք է վաղ թե ուշ սահմանափակվի»,-ասաց Գևորգ Թումանյանը՝ հավելելով, որ զուգահեռ շրջանառությունը առաջ է բերում որոշ անհարմարություններ, մասնավորապես, բանկերի և վճարային տերմինալներ սպասարկող ընկերությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment