«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ Երևանի պատմության թանգարանում

Երևանի պատմության թանգարանում արդեն գործում է «Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ցուցադրության հիմքում թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարներն են, որոնք ներկայացնում են Երևանի կանանց կերպարներն ու պատմությունները՝ 19-րդ դարից մինչև մեր օրերը։

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև ապրիլի 7-ը։

Leave a Comment