
ԱՄՆ-ի դաշնակիցները վախենում են, որ Իրանի հետ հակամարտության պատճառով կմնան առանց ամերիկյան զենքի: Եվրոպան, որը սպառել է իր զինանոցները Կիևին մատակարարումների պատճառով, վախենում է, որ չի կարողանա ձեռք բերել Միացյալ Նահանգներից գնած համակարգերը, գրում է Politico-ն։