Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ավիաբազային հասցված բազմաթիվ հարվածների մասին





«Ճշմարիտ խոստում — 4» գործողության 28-րդ ալիքի ընթացքում մի քանի անգամ հարվածներ են հասցվել Հորդանանում գտնվող «Ալ Ազրաք» ավիաբազայի ենթակառուցվածքին, որն ամերիկյան կործանիչների ամենախոշոր և ամենաակտիվ հարձակողական բազան է։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ հայտարարությանը։

Ըստ ԻՀՊԿ հաղորդագրության, «Խեյբար» հրթիռներով թիրախավորվել են նաև Թել Ավիվի և Բեեր Շևայի ռազմական օբյեկտները։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «առաջիկա ժամերին և օրերին Իրանի զինված ուժերի հարձակումների մասշտաբն ու խորությունն ընդլայնվելու են՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի բանակների գործողությունների»։

Աղբյուր՝ News.am



Leave a Comment