Յամալի գոլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային» «Ատլետիկի» դեմ խաղում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում գործող չեմպիոն և առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ (1-0)։

Հանդիպման միակ և հաղթական գոլը 68-րդ րոպեին հեղինակեց «կապտանռնագույնների» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը՝ գեղեցիկ հարվածով գրավելով Ունայի Սիմոնի պաշտպանած դարպասը։

Կատալոնական գրանդը այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի՝ կրկին 4 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից»։ «Ատլետիկը» 35 միավորով 9-րդ հորիզոնականում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment