Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է մի քանի ամերիկացի զինվորների գերեվարման մասին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է այս տեղեկատվությունը:
«Ես տեղեկացված եմ, որ մի քանի ամերիկացի զինվորներ գերի են վերցվել», – գրել է Լարիջանին X-ում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «չի կարողանա թաքցնել ճշմարտությունը» զինվորականների գերի վերցնելու մասին։
Այս հայտարարությանը ի պատասխան՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակը «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ «ամերիկացի զինվորներին գերի վերցնելու մասին իրանական ռեժիմի պնդումները նրա ստերի և դավաճանության ևս մեկ օրինակ են»։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելում գտնվող թիրախների վրա։
Հարվածներ հասցվեցին նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներին։