Փաշինյանը պետք է գա Էջմիածին ու ներողություն խնդրի Աստծուց, կաթողիկոսից․ լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռի բակում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Ըստ նրա՝ անբարոյականություն է վեհափառին ավազանի անունով դիմելը։
Նա կարծում է՝ նպատակահարմար չէ գնալ ընտրության, երբ տարածաշրջանում լարված վիճակ է, և այդ պայմաններում քարոզչությամբ զբաղվելն անհասկանալի ու անընդունելի է։
Բալասանյանն անդրադարձել է նաև խաղաղության վերաբերյալ հայտարարություններին՝ ընդգծելով, որ իրականում գործող որևէ փաստաթուղթ չկա։ Ըստ գործչի՝ Հայաստանն Իրանի հետ պետք է լավ հարաբերություններ պահպանի։ «Մենք պիտի լինենք Միութենական կազմում։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ, բայց այնպես, ինչպես եղել է Խորհրդային միությունը»,- ասել է Բալասանյանը։