«Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, կարող են փոխվել տարածաշրջանի բոլոր պայմանավորվածությունները»․ Արմեն Այվազյան

«Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, կարող են փոխվել տարածաշրջանի բոլոր պայմանավորվածությունները»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր և շտապ հայտարարություն, որը ՀՀ օրվա իշխանությունները պետք է ուշադիր կարդան առնվազն 10 անգամ, իսկ եթե չհասկացան՝ 100 անգամ.
«Մենք հայտարարում ենք Իրանի հարևան Ադրբեջանի Հանրապետությանը, որպես մուսուլմանական երկրի, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ հեռացնել սիոնիստներին իր երկրից և չվտանգել սեփական ժողովրդի ու իսլամական Իրանի անվտանգությունը»։
Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, դա կարող է մեկ ակնթարթում փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ժամանակավոր պայմանավորվածությունները և արմատապես շրջել իրավիճակը։ Տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի։ Պատերազմական գործողությունների թանձր քողի տակ հայասպան ադրբեջանական բանակը կարող է կրկին հարձակում սկսել Հայաստանի դեմ։
Դադարեցրե՛ք անպիտան «քարոզարշավային» կապիկությունները։ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶՕՐՈՒԳԻՇԵՐ ՊԱՏՐԱՍՏՎԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան

Leave a Comment