ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/ տարանցիկ չվերթերը չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի/ տարանցիկ չվերթերը չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով։
«ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթերը չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար», – գրել է Միրզոյանը Facebook–յան իր էջում։
Նա նշել է, որ քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։