Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 300 հարված են հասցրել Իրանում գտնվող թիրախներին և ևս 170 հարված՝ Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախներին։
«Իրանում իրանական ռեժիմի թիրախներին հասցվել է ավելի քան 300 հարված, իսկ Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախներին՝ ավելի քան 170 հարված», – ասվում է IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակի հայտարարության մեջ։
IDF-ի տվյալներով՝ Իրանում գտնվող թիրախների վրա նետվել է 1465 զինամթերք, իսկ Լիբանանում՝ 180։ «Տասնյակ լայնածավալ հարվածներ են հասցվել Թեհրանում և Իրանի այլ շրջաններում», – նշել է IDF-ի մամուլի խոսնակը։