RAF պրոմոուշենը պաշտոնապես հայտարարել է UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշ մենամարտի անցկացման մասին:
Ինչպես հաղորդվում է, ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտը կկայանա մարտի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում՝ Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի շրջանակներում։
Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո միջադեպ էր գրանցվել, որի ընթացքում հայ մարտիկը զանգվածային ծեծկռտուք էր հրահրել:
Լիգայի համահիմնադիր Չադ Բրոնշտեյնը հայտնել է, որ չնայած տեղի ունեցած միջադեպին, Արման Ծառուկյանը չի որակազրկվի և կկարողանա մասնակցել ռևանշին:
Ավելի վաղ նախատեսվում էր այս գոտեմարտն անցկացնել Բրազիլիայում կայանալիք Hype մրցաշարում, սակայն հանդիպումը չեղարկվել էր: