Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանների բնակիչները Իսրայելի բանակից նոր նախազգուշացում են ստացել շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքների ոչնչացմանն ուղղված առաջիկա ավիահարվածների մասին։
Զինվորական խոսնակ Ավիխայ Էդրին, X-ում արաբերենով տարածված հայտարարության մեջ պահանջել է մարդկանց արագ տարհանել այն տարածքներից, որոնք կարող են մոտ ապագայում ավիահարվածների ենթարկվել։
«Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն լքել իրենց տները, պետք է շտապեն լքել քաղաքի հարավային ծայրամասը։ Մեր նախազգուշացումները անտեսելը և վտանգավոր տարածքներում մնալը կվտանգի ձեր և ձեր ընտանիքների կյանքը», – ասվում է հայտարարության մեջ։