Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ Միացյալ Նահանգները պահպանում է ռազմական բազաներ տարածաշրջանում։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Քանի դեռ ամերիկյան բազաները մնում են (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանում, երկրներում խաղաղություն չի լինի։ Իրանի կառավարության պաշտոնյաները և ժողովուրդը միասնական են այս սկզբունքի շուրջ», – գրել է նա իր X էջում։