Մարտի 21-ին Կալիֆորնիայում կկայանա UNF 32 մրցաշարը, որի շրջանակներում նախատեսված են երկու տիտղոսային մենամարտեր՝ հայ մարտիկների մասնակցությամբ։
Գլխավոր չեմպիոնական մենամարտում կիսամիջին քաշային կարգում կմրցեն Ալբերտ Թադևոսյանը (14–3–1) և Թոմի Աարոնը (14–9)։ Ավելի վաղ Թադևոսյանը պայմանագիր էր ստորագրել UFC-ի հետ, սակայն ստացած վնասվածքի պատճառով չի կարողացել անցկացնել իր դեբյուտային մենամարտը աշխարհի խոշորագույն պրոմոուշնում։
Տիտղոսային մենամարտ կկայանա նաև գերթեթև քաշային կարգում։ Արթուր Հարությունյանը (6–1) կմրցի Քրիստոֆեր Կրուզի (4–1–1) հետ։ Հաղթողը կդառնա UNF-ի չեմպիոն։
Բացի չեմպիոնական մենամարտերից, մրցաշարին կմասնակցեն նաև այլ հայ մարզիկներ՝ Պարգև Խաչատրյանը, Էդուարդ Զոհրաբյանը, Արմեն Քոչարյանը, Սևակ Հակոբյանը, Գրեգոր Բալկյանը և Բեն Շամիրյանը։