Ստամբուլում տեղի է ունեցել Ֆիդան-Բայրամով հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարարությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Նշվել էր, որ այցի շրջանակներում Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։Հաղորդվել էր, որ նախատեսվում են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։

Leave a Comment