ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի կառավարությունը կարող է ի վերջո լիովին փլուզվել։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում։
Ամերիկացի առաջնորդը հիշատակել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքերը, որը մարտի 7-ին հայտարարեց, որ Իրանի ժամանակավոր կառավարման խորհուրդը որոշել է չհարվածել հարևան Մերձավոր Արևելքի երկրներին, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն:
Թրամփի խոսքով՝ Իրանի ղեկավարության այս դիրքորոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և Իսրայելի անողոք հարձակումներով»:
«Հազարամյակների ընթացքում առաջին անգամ Իրանը զիջել է իր շուրջը գտնվող Մերձավոր Արևելքի երկրներին», – պնդել է ԱՄՆ նախագահը:
Նրա խոսքով՝ «Իրանն այլևս «Մերձավոր Արևելքի բռնակալը» չէ, այլ «Մերձավոր Արևելքում պարտվողը», և դա այդպես կմնա տասնամյակներ շարունակ, մինչև նրանք կապիտուլյացիայի ենթարկվեն, կամ, ավելի հավանական է, լիովին փլուզվեն»: