Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը անակնկալ պարտություն է կրել «Մոնակոյից» (1-3)։
Այս խաղից հետո «Մոնակոն» վաստակած միավորների քանակը հասցրել է 40-ի՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։
ՊՍԺ-ն, չնայած պարտությանը, 57 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Առաջատարին հետապնդող «Լենսը» 4 միավոր է հետ, սակայն նաև 1 խաղ պակաս է անցկացրել։