ԱՄՆ-ն պատրաստվում է Մերձավոր Արևելք ուղարկել ավիակիրների երրորդ խումբը


Միջազգային


Միացյալ Նահանգները պատրաստվում է Մերձավոր Արևելք տեղակայել երրորդ ավիակիր հարվածային խումբը՝ USS George H.W. Bush ավիակիրի գլխավորությամբ։

Այս մասին հաղորդել է Fox News-ը։ Fox News-ի լրագրող Լուկաս Թոմլինսոնի խոսքով, երրորդ ավիակիր խումբը շուտով կարող է հատել Ատլանտյան օվկիանոսը և միանալ Իրանի դեմ գործողությանը։

Նշվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրն արդեն գտնվում է ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության գոտում, մինչդեռ երկրորդ ավիակիրը՝ USS Gerald R. Ford-ը, այժմ գտնվում է Կարմիր ծովում։


Leave a Comment