ԱԱԾ շենքի մոտ տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել




Ազգային անվտանգության շենքի մոտ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:


 


Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խուլիգանության և ահաբեկչության հոդվածներով:


 


Մեկ անձ ձերբակալվել է, բայց մեղադրանք դեռ առաջադրված չէ:


 


Երեկ ուշ երեկոյան Ներքին գործերի նախարարությունից էին հայտնել, որ ԱԱԾ ուղղությամբ այրվող առարկա նետող քաղաքացի է ձերբակալվել:


 


Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն:


 


 


 


 


Leave a Comment