Հեյդար Ալիև. կեղծիքի ճարտարապետ. «Մանդելայի էֆեկտը»՝ 3-րդ թողարկում (Video)



Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման պատմությունն անքակտելիորեն կապված է Արցախի հետ և նաև մեծապես կապված է հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների, ավելի շուտ` այդ հարաբերությունների բացակայության, միաժամանակ այդ հարաբերությունների փիլիսոփայության հետ: Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից Ադրբեջանը, բացի պատմական էքսկուրսներից պետք է հասկանանք նաև մարդկանց, որոնք ստեղծել են ժամանակակից Ադրբեջանը, ավելի շուտ այն դինաստիան, որը մինչ օրս իշխում է Ադրբեջանում:



Ադրբեջանը հասկանալու համար անկյունաքարային է հասկանալը, թե իրականում ով էր Հեյդար Ալիևը, ինչպես էր նա կարողացել բարձանալ խորհրդային կայսրության բյուրոկրատական օլիմպոս, և ինչպես խորհրդային վերջին տարիներին ցած նետվեց այդ օլիմպոսից, բայց հետո կարողացավ տիրանալ սկզբում Նախիջևանին, այնույհետև ամբողջ Ադրբեջանին` փաստացի 21-րդ դարում հիմնադրելով նոր դինաստիա` Ալիևների դինաստիան:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment