Մարտի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են Իրանի վրա, Թեհրանը պատասխան հարվածներ է տալիս, սպանվել է երկրի գերագույն առաջնորդը:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային լարվածությունը ավելի ուշ ՀՀ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև թուր գործընկերոջ հետ։
ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Մերձավոր Արևելքի երկրներից:
Վերաքննիչը մերժել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու մասին պաշտպանական կողմի բողոքը:
Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված ուժեղ կառավարություն:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել:
Հայաստանի վարչապետն այցելել է Վրաստան՝ մասնակցելու Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։
Կիբեռհանցագործություններից տուժածները կրկին ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի դիմաց:
Արդարադատության նախարարը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստը գրեթե պատրաստ է:
Ջրային կոմիտեն հայտնել է, որ ջրանջատումները Երևանում կլինեն 3-4 ժամ՝ 7 ժամվա փոխարեն:
Բաքուն հայտարարել է Ադրբեջանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մասին։
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները ցույց են տվել Հայաստանում խարհրդարանի ու կառավարության աշխատանքներից դժգոհության բարձր մակարդակ։
ԱՄՆ նախագահը բացառել է Իրանի հետ որևէ գործարք՝ բացի անվերապահ կապիտուլյացիայից։
