Հայաստանի պետական կարևորագույն կառույցները դարձել են փլուզվող պետության սիմվոլներ



Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է քաղաքացին փորձում հրկիզել ԱԱԾ շենքը՝ «Մոլոտովի կոկտեյլ» գցելով դրա ուղղութամբ՝ արդյուքնում հրո ճարակ դարձնելով շենքի մի հատվածը: Քաղաքացին ձերբակալվել է ու ներկայացվել նախաքննական մարմին:

Ակնհայտ է, որ տեղի ունեցածը շատ ավելին է, քան ուղղակի սովորական խուլիգանությունը կամ հանցագործությունը. այն շատ դիպուկ կերպով բնութագրում է հայկական պետության ներկայիս վիճակն ու ապացուցում, որ Հայաստանի պետությունը խոշոր հաշվով բուտաֆորիա է:

Սա նախևառաջ հարված է՝ ԱԱԾ հեղինակությանը. մարդկանց աչքում կառույցն այլևս կորցրել է իր զսպիչ ազդեցությունը: Երբ մարդն այլևս չի վախենում կամ չի հարգում պետության ամենաազդեցիկ մարմինը, որից ժամանակին սարսռում էին բոլորը, ապա դա վկայում է այն մասին, որ հանրային ընկալումներում այն դարձել է սովորական մի հիմնարկ, որ հայտնի էլ չէ՝ ինչով է զբաղվում, ազգային անվտանգության խնդիրներո՞վ, թե՞ ասենք Նիկոլի ընդդիմախոսներին լրտեսելով:

Մնում է արձանագրել, որ Նիկոլը հասել է իր նպատակին. Հայաստանի պետական կարևորագույն կառույցները դարձել են այլևս փլուզվող պետության սիմվոլներ, որոնց հիմնական գործառույթն է դարձել Նիկոլի ադրբեջանական օրակարգի սպասարկումը, իսկ այդ օրակարգը բացառում է Կովկասում հայկական պետության գոյությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment