Իրանից Հայաստանի տարածքով փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Գերատեսչությունը մանրամասնել է, որ քաղաքացիները Վրաստանից են, Թուրքիայից, Իրանից, ամերիկյան, եվրոպական երկրներից, ինչպես նաև
Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից:
ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, ովքեր նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով։
