Նիկոլն ուզում է, որ իրեն շարունակեն ծաղրել



Տեսախցիկների առաջ հիմա էլ Աշտարակի պոպոկի սյուջուխ ուտող Նիկոլը Կառավարման ակադեմիա է գնացել, որտեղ մասնակցել է վերապատրաստման. այս մասին փաստող տեսանյութ է հրապարակել՝ «Կրթվելը նորաձև է» հեշթեգով:

Նիկոլը լրիվ իրեն ձեռ է առել՝ ապացուցելով, որ չնայած Աննայից բաժանվել է, որի հետ, նկատենք, սկզբունքորեն երբեք էլ ամուսնացած չի եղել, սակայն Աշոտիկի մամայի գործն անմահ է մնացել. Նիկոլը չի դադարում նույնիսկ այս պայմաներում «կրթվել»:

Բայց ի՞նչ է սովորելու Նիկոլը, եթե ուսումնառության տեսանկյունից ամենապրոդուկտիվ տարիները նա երկիրը քանդելու վրա է վատնել: Թերևս լավ կլիներ, եթե սովորեցնեին, որ տեսախցիկների, այսինքն՝ աշխարհի առաջ ինչ-որ բան ծամելը չի կարող քաղաքական դիվիդենտ բերել, և եթե դու արդեն մի անգամ խայտառակվել ես՝ «պեռաժկի» ու «կուկուռուզ» կրծելով, ապա չարժե հիմա էլ Ալենի հետ միասին այլ բան ձեռքն առնել ու անասնական հայացքով այն ծամել…

Նիկոլը կարծում է, թե նման լակոտություններով կարողանալու է մարզաբնակների մոտ ժողովրդական ղեկավարի իմիջ ձեռք բերել, թվալ պարզ, «բեզաբիդնի» գյուղացի մի տղա, որին ուղղակի կյանքի հանգամանքներն են ստիպել երկիրը կործանել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment