Սա իրական խայտառակություն է. նույնիսկ եթե հաշվի էլ չառնենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, ինչ կարգի թշնամանք կա այդ երկրում Հայաստռանի հանդեպ ու մեզ հետ ինչ են արել,, միայն այն, որ հարցը վերաբերում է Իրանին, արդեն իսկ բավական էր, որ Միրզոյան Արոն ընգրկված չլիներ Ջեյհունի ցուցակում: Գրեթե բացառապես Իրանի շնորհիվ Սյունիքը չկորցրած երկրի ղեկավարությունն աջակցություն է հայտնում Իրանի նկատմամբ ակնհայտորեն թշնամաբար տրամադրված Ադրբեջանին, որը Թեհրանին է մեղադրում Նախիջևանի ուղղությամբ անօդաչուներ ուղարկելու համար՝ չնայած նրան, որ Իրանի ղեկավարությունն այդ մեղադրանքները չի ընդունում: Սա ոչ թե նոնսենս է, այլ պարզ անբարոյականություն: Իրանի ռեակցիայի մասին ՔՊ-ում չե՞ն մտածում, թե՞ իսկապես կարծում են՝ Թրամփին կհաջողվի Իրանը փլուզել:
Բայց պետք չէ զարմանալ. այդպես չվարվեին, Էրդողանն ու Իլհամը Նիկոլին մի մութ սենյակում բռնության զոհ կդարձնեին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: