Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած ՀՀ քաղաքացիների հետ։

Չնայած այլ ուղղություններից չեղարկված թռիչքների` Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքներն այս պահին իրականացվում են կանոնավոր կերպով։ Պաֆոսից Երևան մարտ ամսից մեկնարկող թռիչքները ևս ներկայումս նախատեսված են ըստ ժամանակացույցի։

Փոփոխությունների պարագայում Արտաքին գործերի նախարարությունը հավելյալ կտեղեկացնի:

Դեսպանությունում արտակարգ իրավիճակների համար մարտի 1֊ից գործում է հատուկ հեռախոսահամար. 📞 +35799366818:

Կիպրոսում ՀՀ դեսպանության հիմնական կոնտակտային տվյալներն են՝ 📞 +35722321585 (ընթացիկ հարցումների համար):

Leave a Comment