Հարց կառաջանա՝ իսկ այդ ի՞նչ է Ալենը նշմարել, որ այսքան ոգևորվել է: Պարզվում է՝ ըստ այդ հարցումների՝ ՔՊ-ն 29% է հավաքել, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 11%, «Հայաստան» դաշինքը՝ 4%, ԲՀԿ-ն՝ 2% և այլն:
Բնական հարց է առաջանում՝ եթե իսկապես այս թվերն իրական են ու գոնե դույզն-ինչ արտահայտում են հանրային տրամադրությունները, ապա ո՞րն է Ալենի ուրախության առիթը մի դեպքում, երբ հայտնի է, որ ՔՊ-ականները միաբերան պնդում են, որ իրենց բուն նպատակն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն կազմելն է: Եթե 30% էլ չեն հավաքում, ապա ինչո՞ւ է Ալենն այսքան ոգևորվել:
Ալենի այս ուրախությունը կարող է միայն մի բանի մասին վկայել. վախենում էին, որ առհասարակ ԱԺ չեն անցնի, բայց քանի որ թվերը մի փոքր հուսադրող են ստացվել, Ալենն ուրախությունից սկսել է թռչկոտել:
Բայց սկզբունքորեն ի՞նչ է տալու Նիկոլին 30%-ը մի դեպքում, երբ նրա առաջ բոլորովին այլ խնդիր են դրել դրսի տերերը: Թերևս տալու է այն, որ այդ 30%-ին Նիկոլը կգումարի իր վարչական ռեսուրսն ու ընտրական նոր տեխնոլոգիաները և կստանա իր 50+1-ը: Առաջիկա ընտրությունների գլխավոր խնդիրն է լինելու Նիկոլին դա անել թույլ չտալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: