
«Երեք տղա ունեմ, երեքն էլ ամուսնացնելու տարիքի են, ծրագիր չունե՞ք էդպիսի»,- Աշտարակում դիմելով վաչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց կանանցից մեկը։ «Ամուսնացնելու ի՞նչ ծրագիր․․․ պետք է աշխատեն, սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունն ի՞նչ անի»,- արձագանքեց վարչապետը։ «Դուք երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկի՞»,- ասաց կինը, ինչին ի պատասխան Փաշինյանն արձագանքեց, որ աղջիկներն իրենք են իրենց որոշումները կայացնում։