Էմիրությունների նավթի պահեստարանում հրդեհ է բռնկվել


Միջազգային


Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մոտ գտնվող նավթի պահեստարանում հրդեհ է բռնկվել։

Տեղական WAM պետական ​​լրատվական գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից, կրակի տարածումն արդեն կանխվել է։

Al-Jazeera հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այն ամբողջ Մերձավոր Արևելքի նավթի խոշորագույն պահեստարանն է։



Leave a Comment