«Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման. ԱԹՍ-ների՝ Նախիջևանում իրականացված հարվածների հաջորդ սերիան է թողարկվել:
Հիմա էլ Բաքվում պնդում են, որ Իրանը փորձել է ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում, այդ թվում՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնել:
Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել, իսկ թե սցենարով դա ինչ վերջնակետի կհասնի՝ դեռ պարզ չէ:
Իսկ Նախիջևանի ԱԹՍ հարձակումների ֆոնին Երևանից Բաքու շնչակտուր զանգ անողներն ու մտահոգվողները շատ շուտ մոռացան ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ու Հայաստանը խոցող ադրբեջանական ԱԹՍ-ների, արկերի և հրթիռների մասին»։

Leave a Comment