Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ




ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում վարկավորման նոր, գրավիչ առաջարկով․ բոլոր վարկերը մեկում՝ մրցակցային տոկոսադրույքով։

Բանկը տրամադրում է մինչև 5 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի միավորման և տեղափոխման նպատակով, եթե ունեք դրական վարկային պատմություն և վարկերի սպասարկման փորձ։ 

Վարկի պայմաններն են․

տարեկան տոկոսադրույք՝ 17%,

փաստացի տոկոսադրույք՝ 18․40%,

վարկի գումար՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ,

Կարող է տրամադրվել տեղափոխման ենթակա վարկերից բացի հավելյալ մինչև 1,000,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան սույն վարկատեսակով սահմանված վարկի առավելագույն գումարը,

մարման ժամկետը՝ 5 տարի,

հայտի ուսումնասիրության և սպասարկման վճար սահմանված չէ։

Պարզեցրեք ձեր կյանքը՝ պարտավորությունները դարձնելով առավել կառավարելի։ Գործող վարկերը միավորեք՝ տեղափոխելով ԱրարատԲանկ` ամսական հիշելով մեկ ամսաթիվ և մեկ վճարում։

Նոր վարկային առաջարկի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:





Leave a Comment