Իրանի նավատորմը ոչնչացված է. Թրամփ — Հայաստանի Հանրային Ռադիո

Սպիտակ տանը կլոր սեղանի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է Իրանի վերաբերյալ հարցերին։

Ինչպես գրում է BBC-ին, Թրամփն ասել է, որ ԱՄՆ զինված ուժերը «ֆենոմենալ» աշխատանք են կատարում մեկ շաբաթ տևած գործողության ընթացքում և հայտարարել, որ իրանական բանակը «ոչնչացվել է»։

«Նրանց նավատորմը ոչնչացված է։ Նրանց կապի միջոցները ոչնչացված են։ Նրանց առաջնորդների երկու խումբ ոչնչացված է։ Մնացել է միայն երրորդ խումբը։ Որոշ ուժեր ամբողջությամբ ոչնչացված են», — ասել է նա։

«Նրանք ունեն 32 նավ։ Բոլոր 32-ը գտնվում են օվկիանոսի հատակին», — հավելեց Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-Իսրայելական գործողության ընթացքում վնասվել կամ ոչնչացվել է 43 իրանական նավ։

Leave a Comment