Ի՞նչ ճշմարտություն է ուզում պատմել «Բառիգը», երբ Հայաստանից մնացել է «ս» տառը

ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը՝ «Բառիգը», խոսելով ընդդիմության մասին, հստակեցրել է, թե ինչ նկատի ունեն իրենք, երբ ասում են, որ թույլ չեն տալու ընդդիմության հաղթնակը: Պարզվում է՝ մտադիր են իրենց նպատակներին հասնել բացառապես օրինական ճանապարհով՝ քաղաքացիների հետ աշխատանքով ու քարոզչությամբ. «պադվալներում» չեն փակելու և քաղաքացիներին ընդամենը ճշմարտությունն են պատմելու:

Օրինական մեթոդների մասին խոսում է մի ուժի նեկայացուցիչ, որն իր քաղաքական ընդդիմախոսենրին՝ հոգևորականներից՝ լրագրողներ, փակի տակ է պահում և միայն վերջերս է կարծես թե որոշել գոնե հոգևորականների մի մասին ազատ արձակել՝ ելնելով թերևս ճնշումներից: Նիկոլի կառավաման վերջին տարիներն ամբողջությամբ լցված են բռնությամբ ու հալածանքներով:

Ինչ վերաբերում է ճշմարտությունը պատմելուն, ապա այստեղ պատմելու բան չկա. ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է: Ճշմարտությունն այն է, որ ՔՊ-ն պատեհապաշտների մի որջ է, որտեղ մեկտեղվել են հանուն փողի ու հասարակական դիրքի սեփական հայրենիքը ծախելու հարցում կոմպլեքսներ չունեցող ինչ-որ հոմոսապիենսներ, որոնց ձեռքը ողջ ազգն ուղղակի կրակն է ընկել: Ի՞նչ ճշմարտություն է պատմելու բառիգը, ո՞ւմ մասին է այդ ճշմարտությունը: Ճմշմարտությունն այն է, որ Հայաստանից «ս» տառն են թողել, և դա էլ են խուրդելու, եթե վերարտադրվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment