
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի միասնականությունը մեծ հարգանքի է արժանի։ Ով եղել է Իրանում գիտի, ինչ սիրով է լցված ժողովուրդն իր երկրի, սեփական մշակութային ժառանգության և պատմության նկատմամբ։ Զարմացած էի, երբ տարբեր քաղաքներում մեր վանքերը խնամված, խաչերը գմբեթներին և իդեալականորեն մաքուր տարածքներով տեսա։ Հիմնականում բոլորը ներառված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Նշածս նրանից է, որ Իրանը հսկայական ժառանգություն ունի, գիտի մշակույթի արժեքը՝ օտարինն էլ հարգանքով է պահում՝ ինքնահաստատվելու և ուրիշինն իրեն վերագրելու կարիք չունի։ Նշեմ, որ երկրի ամենաայցելվող տուրիստական վայրերից են՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Ստեփանոս հայկական վանքերը…
Ժողովրդի պայքարը բռնապետության դեմ և արտաքին ուժերի պատերազմը պետության դեմ հավասարեցնելն անշնորհակալ գործ է, առավել ևս Իրանի դեպքում։ Մի ամբողջ քաղաքակրթության հետ է պատերազմը և էքզիստենցիալ վտանգի պարագայում՝ թերագնահատել Իրանը վտանգավոր է…
Խաղաղություն Իրանի բարեկամ ժողովրդին…
Նկարներում՝ մեր վանքերն են՝ հայկական մշակութային ժառանգությունը»։


