Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իրանական իշխանությունները չեն հարձակվել Ադրբեջանի վրա, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Իրանի նախագահը կտրականապես հերքել է Ադրբեջանի վրա Իրանի հարձակման մասին մեղադրանքները՝ այդ լուրերը անվանելով թշնամիների դավադրություն՝ հարևանների միջև եղբայրական հարաբերությունները խաթարելու համար», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նա նաև նշել է, որ Իրանը «երբեք չի ունեցել և չունի իր հարևանների վրա հարձակվելու նպատակ»։