Seaside Startup Summit-ի մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները Գոայից հասել են Երևան

Հնդկաստանում անցկացված Seaside Startup Summit-ի մասնակից ու Vardan Travel զբասաշրջային խմբի անդամ ընդհանուր 104 ՀՀ քաղաքացի մարտի 5-ի երեկոյան Գոայից ուղևորվել է Երևան, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Ըստ հրապարակման՝ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Նախարարությունից հայտնել են, որ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից 12, իսկ Գոայից՝ 6 ՀՀ քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։

Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները, ասված է հրապարակման մեջ։

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) կապ է պահպանվել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված չվերթերի չեղարկման հետևանքով նշված երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են նրանց՝ ՀՀ վերադարձի հնարավորությունները։ Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի տվյաները՝ +32 493 88 00 88 (նաև WhatsApp)։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment