Պակիստանի բանակը կանգնած է Ադրբեջանի կողքին․ վարչապետ

Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է Իրանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական հարձակումը և ահաբեկչական գործողությունները։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Շարիֆը նշել է, որ այս դժվարին օրը Պակիստանի պետությունն ու բանակը կանգնած են Ադրբեջանի պետության և բանակի կողքին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը միշտ կարող է ապավինել Պակիստանին։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև եղբայրությունն ու բարեկամական հարաբերությունները շարունակվելու են։

Leave a Comment