
Հրդեհ է բռնկվել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստի մոտ գտնվող նավթի պահեստարանում։
Տեղական պետական WAM լրատվական գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խփված անօդաչու թռչող սարքի բեկորներից, և կրակի տարածումն արդեն կանխվել է։
«Ալ-Ջազիրա»-ն հաղորդում է, որ սա ամբողջ Մերձավոր Արևելքի ամենամեծ նավթի պահեստարանն է։